Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փախստականների համաշխարհային օրվա առիթով Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել X-ի իր էջում, որում գրված է.

«Փախստականների համաշխարհային օրը մենք ընդգծում ենք միջազգային հանրության համակարգված ջանքերի կարևորությունը՝ փախստականների իրավունքների և խնդիրների լուծման գործում: Միայն իրական համագործակցության և ընդհանուր պատասխանատվության միջոցով կարող ենք ապահովել կայուն լուծումներ:

Հայաստանը համերաշխ է յուրաքանչյուր մարդու հետ, որը ստիպված է լքել իր տունը։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ապահովելու փախստականների ինտեգրումը մեր սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացմանը: Բավարարելով նրանց կարիքները՝ մենք ներդրումներ ենք կատարում մեր համայնքների դիմակայունության և աճի մեջ»:

110