Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես հայտնել ենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների: Նրա խոսքով՝ ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը «ռումբերով լի  բեռ» է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա: 

Ֆորդոյի հետ մեկտեղ հարվածի են ենթարկվել Նաթանզի և Սպահանի օբյեկտները: Այսպիսով, ԱՄՆ-ն միացել է Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը:

ԱՄՆ-ն օգտագործել է վեց GBU-57 բունկերային ռումբ, որոնք նետվել են B-2 ռմբակոծիչներից՝ հարվածներ հասցնելով Իրանի առանցքային միջուկային օբյեկտին Ֆորդոյում, որը գտնվում է գետնի խորքում, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

B-2-ները միակ ինքնաթիռներն են, որ կարող էին նման ծանր ռումբեր կրել. յուրաքանչյուրը կշռում է ավելի քան 13 տոննա: Ռմբակոծիչները կարող են կրել երկու GBU-57 ռումբ:

Մոտ 30 Tomahawk թևավոր հրթիռներ, որոնք արձակվել են Օհայո դասի սուզանավերից, օգտագործվել են Սպահանում և Նաթանզում գտնվող երկու այլ միջուկային ենթակառուցվածքի օբյեկտների վրա հարձակումների ժամանակ, հայտնում է Fox News-ը։

Ըստ New York Times-ի աղբյուրի, հարվածն ավելի հզոր է եղել. թերթի աղբյուրի համաձայն, B-2 ռմբակոծիչները 12 GBU-57 ռումբ են նետել Ֆորդոյի օբյեկտի վրա, ևս երկուսը` Նաթանզի օբյեկտի վրա:

 կադրերը՝ տեսանյութում

 

749