
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, որը հարձակվել է փոքրիկ երեխայի վրա։
Մոսկվայի մարզի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անչափահասի նկատմամբ խուլիգանական դրդապատճառներով սպանության փորձի վերաբերյալ։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 23-ի երեկոյան: Հետաքննության տվյալներով՝ հարբած տղամարդը «բռնել է երեխային, բարձրացնելով նրան, ապա զգալի ուժով նետել է գետնին»:
Երկու տարեկան տղա երեխան կոմայի մեջ է ընկել: Նրա վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն, հայտնել է տարածաշրջանային առողջապահության նախարարությունը։ Դեպքը տեղի է ունեցել միջազգային չվերթներ սպասարկող C տերմինալի ուղեբեռի ընդունման գոտում: Քաբուլից ժամանած բելառուս Վլադիմիր Վ. -ն մոտեցել է երկու տարեկան տղային, կտրուկ վերցրել նրան և նետել բարձրությունից, տղան հարված է ստացել գլխին և կորցրել գիտակցությունը։
Երեխային տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, որից հետո նրան տեղափոխել են Կրասնոգորսկի Լ.Մ. Ռոշալի անվան մանկական կլինիկական կենտրոն։ Տղայի մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք և ուղեղի կոնտուզիա, նա գտնվում է կոմայի մեջ։ Բելառուսը Մոսկվա է թռել Կիպրոսից, իսկ երեխան՝ ծնողների հետ՝ Քաբուլից։