ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացնում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում, հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:
Այս պահին ԱԱԾ դիմակավորված անձինք խուզարկություն են իրականացնում նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տանը։ Այս մասին հայտնել է Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ առավոտից մի քանի տասնյակ ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ քննչական գործողություններ են իրականացնում Սրբազան պայքարի գրասենյակում։
25 Հունիս, 2025 10:44
162