
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված է 14 անձ:
Շարժման տելեգրամյան ալիքը հրապարակել է նրանցից 12-ի անունները:
Այս պահին ձերբակալված անձինք են Բագրատ Գալաստանյանը, Կարո Օկումուշյանը, Տիգրան Թոփալյանը, Տիգրան Գալստյանը, Դավիթ Գալստյանը, Միհրան Մախսուդյանը, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյանը, Իգոր Սարգսյանը, Արա Ռոստոմյանը, Արմեն Ալեքսանյանը, Մովսես Շարբաթյանը:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ:
Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը: Արդեն հայտնի է, որ մեղադրանք է առաջադրվել Բագրատ Գալստանյանին:
Ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաև Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին։