Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գործարար Տիգրան Գալստյանը և Հրայր սարկավագը ևս 2 ամսով կալանավորվել են։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Գալստանյանը երկու ամսով կալանավորել է. տեղեկացրել է նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ պաշտպանների թիմը բողոքարկելու է որոշումը։ 

Դատարանը բավարարել է նաև ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին, ԼՂ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ արքեպիսկոպոսի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանին, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, Արա Ռոստոմյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։

Հիշեցնենք՝ նրանք մեղադրվում են ահաբեկչություն և զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձի մեջ։

130