Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գրել է․

«Բոլոր այն քաղաքական ուժերը և գործիչները, ովքեր այս օրերին արդարացնում կամ մեղմացնում են Բագրատ Գալստանյանի կողմից նախապատրաստված ահաբեկչության փորձը, դրա հաջողության դեպքում նույն հետևողականությամբ արդարացնելու էին ահաբեկչությանը հաջորդող անխուսափելի փուլերը՝

Հայաստանում խամաճիկային ռեժիմի հաստատումը,

Ընտրական ինստիտուտի ոչնչացումն ու ժողովրդավարության վախճանը,

Նոր «գույք պարտքի» դիմաց և «Մեղրին Ղարաբաղի դիմաց» գործարքները,

Պետության կազմալուծումը և ինքնիշխանության զիջումը արտաքին ուժին։

Այս հրեշավոր գործարքի արդյունքում դրա բոլոր մասնակիցները ստանալու էին իրենց համապատասխան վարձատրությունը՝ ընտրապիղծ «եռանախագահներից» մինչև սրբապիղծ «հայրապետ»։ Միակ սուբյեկտը, որը ոչինչ չէր ստանալու գործարքի ավարտին, լինելու էր ժողովուրդը։

Ավելին, պետության վախճանի ամբողջ հաշիվը կրկին փակելու էր ժողովուրդը՝ աղքատությամբ, արտագաղթով, բռնաճնշումներով։

Երեկվա բացահայտումը խափանել է այս ծրագիրը և ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը պաշտպանել է սեփական ժողովրդին ու պետությունը։

Եթե դուք պետության կողքին եք, եթե դուք պատմության ճիշտ կողմում եք, բացատրեք այս պարզ ճշմարտությունը մարդկանց և թույլ մի տվեք, որ անցյալի կեղտոտ ուրվականը ձեռք բարձրացնի ապագայի վրա»։

371