Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Առավել քան երբևէ Եկեղեցին քաջ հովիվների կարիք ունի:

Եկեղեցու սյուներից մեկը և առաջնորդողը հենց հոգևոր դասն է, ավելի քան 20 տարի ընդգրկված լինելով եկեղեցասիրաց երիտասարդական կազմակերպություններում (երկու անգամ պատգամավորական ժողովներին ընտրվել եմ Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության ատենապետ) մի կարևոր եզրահանգման եմ եկել, որ ՍՐԲԱԶԱՆ ՆՎԻՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ բացարձակ կապ չունի Եկեղեցում տիրող բռնապետության հետ: Նվիրապետությունը ամբողջապես հիմնված է, հարգանքի, սիրո, խոնարհամտության, փոխաջակցման, արդարության, ծառայության ոգու, և նմանատիպ այլ արժեքների վրա, իսկ բռնապետությունը, որն Մայր Աթոռում դժբախտաբար հաստատված է երկար տարիներ, հիմնված է վախի, քծնանքի, շահի, կեղծիքի, կոմպրոմատների, "բեզպրիդելի", իրար "իշխելու", նսեմացնելու և շատ այլ արատավոր երևույթների վրա:

Հիմա, առավել քան երբևէ, Եկեղեցու սերուցքը (նվիրյալ եպիսկոպոսներ, աբեղաներ, վարդապետներ, քահանաներ) շատ կարևոր առաքելություն ունի, ռեալ ու սթափ գնահատելով առկա գաղջ վիճակն ու ստեղծված հնարավորությունը, փորձի ձերբազտվել բռնապետությունից' վերադառնալով Եկեղեցու Հայրերից մեզ ավանդված նվիրապետությանը:

Հ.Գ. Սիրելի հոգևոր հայրեր, շատ եմ խնդրում, երբ տեսնում եք, որ ձեր եղբայները, շատ դեպքերում ուղղորդված կամ ստիպված, Եկեղեցու դոգմաներին հակառակ բան են ասում, կամ դրանք փորձում են կանոնների անվան տակ շրջանցել ու խեղաթյուրել, անտարբեր մի գտնվեք ու արձագանքեք, վերջում բոլորիցս պահանջվելու է... »։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Պետրոսյանը։

406