
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Wildberries & Russ ընկերությունը վաճառողներին հնարավորություն է տալիս նվազեցնել վաճառքների միջնորդավճարները «Վիտրինա» (DBS) և «Վիտրինա էքսպրես» (EDBS) մոդելներով իրականացվող առաքումների դեպքում, որոնք կատարում են արագ առաքում։
Ըստ նոր պայմանների՝ այն վաճառողները, որոնք իրենց ուժերով առաքում են պատվերները «Վիտրինա» մոդելով, կարող են ստանալ 2% նվազեցված միջնորդավճար, եթե առաքումն իրականացվի պատվերի ձևակերպումից 24 ժամվա ընթացքում։ Այս մոդելի շրջանակում միջնորդավճարի նվազագույն շեմը կկազմի 3%։
«Վիտրինա էքսպրես» մոդելով աշխատող գործընկերների համար միջնորդավճարը կնվազեցվի 1%-ով, եթե առաքումը կատարվի մեկ ժամվա ընթացքում։
«Վիտրինա» մոդելն այն վաճառքի ձևաչափն է Wildberries-ում, որի դեպքում վաճառողները պահպանում են ապրանքները սեփական պահեստում և առաքում իրենց միջոցներով։ «Վիտրինա էքսպրես»-ի շրջանակում վաճառողները կարող են առաքում իրականացնել մինչև 4 ժամվա ընթացքում՝ սեփական լոգիստիկ ծառայության միջոցով։