

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը անդրադարձավ պետական գույքի նկատմամբ նախկինում ձևավորված մոտեցումներին՝ քննադատելով նրանց, ովքեր մասնավոր ընկերությունների կողմից պետությանը բաժնեմաս նվիրաբերելը որակում են որպես «գույքի խլում»։
«Վերջին տարիներին ՀՀ մի շարք ռազմավարական ձեռնարկություններ իրենց բաժնեմասերից մի հատված նվիրաբերեցին պետությանը, իսկ նույն այս շրջանակները դա համարեցին գույքի խլում։ Պարոն Մանուկյանն ասում էր՝ նույնիսկ ռեկետ։ Սա պատահական չէ, քանի որ թռնենք վերև, իջնենք ցած՝ էլ այս մարդկանց մտածելակերպի համար խորթ է պետությանը որևէ բան նվիրելը»,- հայտարարեց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ նախկին քաղաքական վերնախավի մտածողությունը կառուցված է եղել ոչ թե պետականության ուժեղացման, այլ դրա հաշվին հարստացման տրամաբանության վրա։ «Նրանց ամբողջ կենսափիլիսոփայությունը կառուցված է եղել պետությունից խլելու, թալանելու, պետական ու ազգային գույքը սեփականացնելու մեջ՝ արատավոր փորձի հիման վրա»,- նշեց պատգամավորը։