
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։
Ինչպես հայտնել են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը։
Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներն՝ ընդգծելով երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների հաստատման և խաղաղության մասին համաձայնագրի կնքման կարևորությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության համար։
Այս համատեքստում նախարար Միրզոյանը անդրադարձ է կատարել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ափաշրջափակման թեմային՝ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարի ներքո։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Իրանում ստեղծված իրավիճակի հետևանքով Հայաստանի տարածքով երրորդ երկրների, այդ թվում՝ Կանադայի քաղաքացիների տարհանման դեպքերում ՀՀ կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական օժանդակությանը։