Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը խորապես ցնցված է Դիոգու Ժոտայի մահվան լուրից։ «Լիվերպուլը» այս պահին այս հարցի վերաբերյալ որևէ այլ հայտարարություն չի անի և կցանկանար հարգել Դիոգուի և Անդրեի ընտանիքի, ընկերների, թիմակիցների և գործընկերների անձնական կյանքը, որոնք սգում են այս անդառնալի կորուստը։ Ակումբը խոստանում է նրանց տրամադրել անհրաժեշտ ողջ աջակցությունը», - ասվում է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Նշենք, որ այսօր ավտովթարից մահացել է Պորտուգալիայի ազգային հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Դիոգու Ժոտան։

«Լիվերպուլի» կազմում պորտուգալացին դարձել է Անգլիայի չեմպիոն, նվաճել երկրի գավաթը և Անգլիայի լիգայի գավաթը (երկու անգամ)։ Դիոգուն «Կարմիրների» կազմում խաղացել է 2020 թվականից։ Նախկինում Ժոտան խաղացել է «Վուլվերհեմփթոնի», «Ատլետիկո Մադրիդի», «Պորտուի» և «Պասոս դե Ֆերեյրայի» կազմում։

365