
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինան ուժեղացնում է Հունգարիայի վրա ճնշումները, քանի որ նրա անդամակցությունը Եվրամիությանը կասեցվել է։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ մեկնաբանելով այն հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ ուկրաինական հատուկ ծառայությունները փորձում են ազդել հունգարական հասարակական կարծիքի վրա։
«Ուկրաինացիները ավելի ու ավելի են ճնշում Հունգարիայի վրա, քանի որ մենք կասեցրեցինք Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին։ Ուկրաինացիները պետք է հասկանան, որ Հունգարիան չի աջակցում Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը հիմնարար և ռազմավարական պատճառներով. մենք պատերազմ չենք ուզում, որ եվրոպական տնտեսությունը, այդ թվում՝ հունգարականը, կործանվի։ Կիևը պետք է խոստովանի, որ չի կարող հունգար ժողովրդին ասել, թե ինչ մտածի»,- գրել է Օրբանը Facebook-ում։