Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների արդյունքում կա 2 կալանավորված:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ կալանավորվածների թվում են «Տաշիր գրուպ»-ի խմբի մեջ մտնող ընկերություններից մեկի տնօրենը և անշարժ գույքի գործակալը:

Ինչպես հայտնի է, «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում խուզարկություններ են իրականացվել:

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ գործողություններն իրականացվել են Քննչական կոմիտեում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում:

«Տաշիր գրուպը» պատկանում է հայտնի գործարար, միլիարդատեր, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի ընտանիքին:

Հունիսի 18-ին Հայաստանի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանին:    

Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար, սակայն վերջինս չի ընդունում մեղքը:

Դատարանի որոշմամբ՝ նա երկու ամսով կալանավորվել է:

144