Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները մայիսի 18-ին Ազատան գյուղի վարչական տարածքի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա մի տղամարդու:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր ընդհանուր 42 գրամից ավելի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ: Պարզվել էր, որ տղամարդը վաճառելու նպատակով տելեգրամյան ալիքից գնել էր մարիխուանայի 20 փաթեթ, որոնցից ութը տեղադրել էր ձերբակալման վայրում գործող ռեստորանի հարակից տարածքում, իսկ 12-ը պահել՝ հետագայում վաճառելու համար։

35-ամյա տղամարդը ներկայացվել էր նախաքննական մարմին, իսկ նրա վարած «Նիսանը» տեղափոխվել էր պահպանվող հատուկ տարածք:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր տեղադրված 8 փաթեթ:

Հուլիսի 2-ին քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ «Նիսանի» սրահում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող 90 գրամից ավելի զանգված, էլեկտրական կշեռք և զիպ փականով պոլիէթիլենային 602 տոպրակ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

274