Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Դաշտավան գյուղի 53-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում և պահում կանեփից պատրաստած թմրանյութ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ դաշտավանցու բակում հայտնաբերվել է կանեփի 254 բույս:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

141