
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Սնկային թունավորում» ախտորոշմամբ Բարեկամության փողոցի տներից մեկից շտապօգնության խումբը «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել 3 քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ բուժօգնության տեղափոխվածներն են Լոռու մարզի բնակիչներ 65-ամյա Կամո Ք․-ն, 60-ամյա Կարինե Թ․-ն և 35-ամյա Լիաննա Գ․-ն։
Արդեն հիվանդանոցում Կամո Ք․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը, կինը և Լիաննա Գ․-ն «Սնկային թունավորում»-ը ստացել են հուլիսի 1-ին իր կողմից իրենց տան հարակից անտառից հավաքած սունկը պատրաստելու և ուտելու հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։