Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ, որտեղ քննարկվում էր պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հարց է ուղղել ՀՀ գլխավոր դատախազին․ «Տիկին դատախազ, դուք ձեր խոսքում նշեցիք, որ պլանավորվում էր նաև քաղաքացիական անձանց զրկել կյանքից, չնշեցիք պաշտոնատար անձանց, ուզում եմ հասկանալ քաղաքացիական անձ նշանակու՞մ է ֆիզիկական անձ, ի հակադրություն պաշտոնատար անձի, ի՞նչ է նշանակում քաղաքացիական անձանց զրկել կյանքից, ու՞մ մասնավորապես, և երկրորդ հարցը, այս գործողությունները պլանավորվել են կատարվել անցած տարի սեպտեմբերից մինչև այս տարվա գարուն, և ասացիք կանխվել են դատախազության կողմից, այսինքն դատախազությունը համոզմունք ունի, որ այդ գործողությունները ոչ թե ինքնտապալվեն են, այլ կանխվել են։ Կա՞ որևէ հուշում գործի մեջ, թե ինչ առիթի էին սպասում այդ գործող անձինք իրենց գործողությունները ի կատար ածելու համար, այսինքն՝ ի՞նչը պետք է հանդիսանար խթանը, որպեսզի այդ զանազան քննարկվող սցենարները գործարկվեին»։

Մանրամասները՝ տեսանյութում 

320