
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 9-ին, ժամը 12:29-ին ահազանգ է ստացել, որ Վեդի քաղաքի Արարատյան փողոցում այրվում է ավտոմեքենա։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատյան փողոցի տներից մեկի բակում կայանած ավտոմեքենայում։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 12։57-ին, մարվել՝ 13։44-ին: Այրվել են Nissan մակնիշի ավտոմեքենան, բակում գտնվող էլեկտրական հեծանիվը, գույք, խորդանոցի դուռը և վնասվել են պատուհանների ապակիները։
Փրկարարներն իրականացրել են տարածքում թափված վառելիքի լվացման աշխատանքներ։