«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»:
49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը:
48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, որն ավելացված ժամանակի երրորդ րոպեին կարմիր քարտ է ստացել:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա Հունգարիայի Դյոր քաղաքում հուլիսի 17-ին:
11 Հուլիս, 2025 10:21
170