Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին օրերին «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում խուզարկություններ էին իրականացվել․ այսօր Araratnews-ին ՀՀ Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ ընկերության ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը մեկ ամիս ժամկետով: 

««Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- փոխանցել էին կառույցից։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ խոսքը շուրջ 900 միլիոն դրամ հարկեր, տուրքեր կամ այլ վճարներից խուսափելու մասին է։

315