Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին «Nissan March»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Աշոտ Ս․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, հողաթմբին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 63-ամյա Եվա Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
11 Հուլիս, 2025 16:33
218