Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կիբեռմարտահրավեր․ ինչպես չդառնալ զեղծարարության զոհ

«Կիբեռմարտահրավերի» այս շաբաթվա թողարկմանը ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանն անդրադարձել է կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների խնդրին, որը միջանկյալ լուծում է ստացել ՆԳ նախարարության և գործընկեր կառույցների համագործակցության արդյունքում։

Այն քաղաքացիները, որոնք մինչև հունիսի 1-ը տուժել են զեղծարարների գործողություններից կարող են բանկերի հետ կնքել համապատասխան պայմանագրեր, ինչի արդյունքում մինչև քրեական վարույթի ավարտը բանկերի նկատմամբ կսառեցվեն նրանց պարտավորությունները, վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի, իսկ մինչև սույն որոշման կիրառումը տվյալ վարկերի հետ կապված հաշվարկված տոկոսները կզրոյացվեն և ժամկետանցումները կվերացվեն (կճշգրտվեն) [«սև ցուցակում» քաղաքացիները չեն հայտնվի]։

Հայկ Մկրտչյանը ներկայացնում է նաև խորհուրդներ՝ զեղծարարության զոհ չդառնալու համար։

186