
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օրեր առաջ բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներից 4-ն ազատ են արձակվել:
Նրանց թվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին դաշնակցական գործիչների բնակարաններում քննչական գործողություններ էին իրականացվել: Ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 7 անձ ձերբակալվել էր։
Քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել վաղ առավոտից դաշնակցական գործիչների բնակարաններում իրականացված գործողությունների վերաբերյալ: Ձերբակալվել էին դաշնակցական երիտասարդներ Արսեն Մարտոյանը, Վահագն Մատինյանը, Տարոն Մանուկյանը, Գարեգին Ոսկանյանը, Ալեքսան Ասատրյանը։