Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք կարող են քվեարկել իրենց նախընտրած համարանիշի օգտին:

Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերելու էլեկտրոնային աճուրդին ընդառաջ՝ հուլիսի 15-ից սկսվում է քվեարկություն, որը տևելու է 10 օր:

Համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք պետք է քվեարկեն իրենց նախընտրած համարանիշի օգտին։

Համարանիշների ընտրությունը տեղի կունենա հուլիսի 26-ին։

Auction.mia.gov.am հարթակի օգնությամբ քաղաքացիները կարող են ձեռք բերել տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով։

309