Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներին հայտնել է, որ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը Ուկրաինայի հարցում բանակցությունների միջոցով հակամարտության կայուն կարգավորման հասնելն է։ 

Ռուբիոն նաև գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում կայունության ամրապնդման, «ինչպես նաև Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կամ ստացումը կանխելու հարցեր»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և զրույցը որակել է շատ լավ։ 

183