Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵՄ դիվանագետները կքննարկեն Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի կասեցման հարցը՝ ի պատասխան երկրում նոյեմբերից ի վեր տեղի ունեցող բողոքի ցույցերի դեմ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով երկու անանուն դիվանագետների։

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել էր, որ վրացական ժողովրդավարության «նշանակալի նահանջի» պատճառով արդեն պատրաստվել է այն անձանց ցուցակը, որոնց նկատմամբ կարող են կիրառվել անձնական պատժամիջոցներ, և որպես միջոցառում քննարկվում է նաև առանց վիզայի ռեժիմի կասեցումը։

133