Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:50-ի սահմաններում Սարալանջի փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված 2 «Zhong Tong» մակնիշի ավտոբուսները: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան: 
 
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:  

225