Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականի հուլիսի 17-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել են Ասիական զարգացման բանկի պատվիրակության ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգի ներդրմանն առնչվող օրենսդրական փոփոխություններին և Հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքներին: Այդ մասին հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:

 

Քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղղությունները, ներառյալ՝ վերապատրաստումների, հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպման, գործընթացի թվայնացման և համագործակցության այլ ձևաչափերի հնարավորությունները:

 

Կողմերն ընդգծել են համագործակցության կարևորությունը և պայմանավորվել շարունակել աշխատանքային քննարկումները՝ հետագա հնարավորությունները հստակեցնելու նպատակով։

114