
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 17-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի միջգերատեսչկան պատվիրակ, 2030 թվականին Ֆրանսիայում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեի ղեկավար Պիեռ-Անտուան Մոլինային։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքներին։ Այս համատեքստում դեսպան Խաչատրյանն ընդգծել է խաղերը Հայաստանում հյուրընկալելու կարևորությունը՝ որպես ֆրանկոֆոն մշակույթի և արժեքների տարածմանն ու ֆրանսերենի զարգացմանը նպաստող կարևոր միջոցառում։
Միաժամանակ, դեսպանը վերահաստատել է խաղերը լավագույնս անցկացնելու Հայաստանի հանձնառությունը և շեշտել Ֆրանսիայի ու միջազգային գործընկերների հետ այս նպատակով համագործակցելու ցանկությունը։
Պարոն Մոլինան իր հերթին վերահաստատել է խաղերի նախապատրաստման և անցկացման աշխատանքներում Հայաստանին օժանդակելու պատրաստակամությունը և կիսվել 2024 թվականին Փարիզում կայացած Օլիմպիական խաղերի կազմակերպման ֆրանսիական փորձով։