Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ անհայտ անձինք ձեռք են տվել Էջմիածին-Ոսկեվազ-Օշական-Ոսկեհատ բաժանարար փականային հանգույցին՝ ջուրը իրենց գյուղերի կողմը ուղղելու և այգիները ոռոգելու համար: 500 մմ-ոց թուջե ջրատարում տեղի է ունեցել ճնշման  բարձրացում,  որի հետևանքով 6-7 տեղից խողովակաշարը վթարվել է՝ վայրկյանում 40 լիտր ջրի կորստով:

«Այս պահին ջրազրկված են Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ  գյուղերը, ճնշման խնդիրներ կան Էջմիածին քաղաքում և հարակից գյուղերում: 

«Վեոլիա Ջուր» ընկերության թիմը առավոտից վթարի վայրում է և փորձում է ստեղծված իրավիճակին լուծում գտնել: 

Ընկերությունը պատրաստվում է դիմել Ոստիկանություն՝ ապօրինի գործունեություն կատարած մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

311