Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Խիստ կասկածելի տեսանյութ... Ադրբեջանական մի թվիթեր ալիքում ինչպես նաև Haqqin[.]az կայքում տարածվել է կասկածելի տեսանյութ, որում երիտասարդ մի կին հայերեն լեզվով պնդում է, որ հուլիսի 13–ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցները իրեն բերման են ենթարկել, կոտրել են մատները և բռնաբարել։

Հասկանալի է, որ եթե իսկապես նման միջադեպ տեղի է ունեցել, այն պիտի լիներ հայաստանյան լրատվամիջոցների թիվ մեկ թեման, մանավանդ որ տեսանյութում կինը հայտարարում է, որ չի վախենում ու չի լռելու։ Բայց չկա։

FIP - Փաստերի ստուգման հարթակ–ը բացահայտել է, որ ընդամենը երկու ռուսալեզու տելեգրամյան ալիքներ են այն տարածել՝ «Цицак/Ծիծակ» «Արցախ 44 և»։

Իմ լավ ընկեր Արեն Մանուկյանը տարբեր գործիքներով ստուգել է թե՛ տեսանյութը, թե՛ ձայնը։ Գործիքներից ոչ մեկը չի ասել, որ տեսանյութը, ձայնը կեղծ են կամ AI–ով գեներացված, թեև անզեն աչքով տեսանելի են տեսանյութում առկա բազմաթիվ խնդիրներ՝ այն կցում եմ, որպեսզի ինքներդ համոզվեք։

Ենթադրում եմ, որ հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ մենք էլի ենք նմանատիպ տեսանյութեր ու առհասարակ՝ կասկածելի կոնտենտ տեսնելու։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ ե՞րբ վստահել, իսկ երբ կասկածել, երբ ստուգող գործիքները անզոր են, կամ նշում են, որ վիդեոն իրական է։ Կարծում եմ այստեղ պետք է գործի մեդիագրագիտությունը՝ ի՞նչ աղբյուր է տարածել, այդ աղբյուրը ի՞նչ շահագրգռվածություն ունի, արդյո՞ք դա ձեզ համար վստահելի աղբյուր է, արդյո՞ք առնվազն երկու անկախ աղբյուրում հանդիպել եք նույն տեղեկատվությանը։

Կարծում եմ ամեն նոր տեղեկատվության հանդիպելիս ինքներս մեզ այս հարցերը տալու պրակտիկան առաջիկա տարում մեզ շատ ավելի կօգնի, քան փաստերի և AI ու deep fake–երի ստուգման տասնյակ գործիքների իմացությունը։

1377