Ինդոնեզիայի ափերի մոտ 280 զբոսաշրջիկ տեղափոխող լաստանավ է այրվել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինդոնեզիայի ափերի մոտ 280 ուղևոր տեղափոխող KM Barcelona VA լաստանավը հրդեհվել է: Մարդիկ ստիպված են եղել ջուրը ցատկել՝ կրակից խուսափելու համար, հաղորդում է The Sun-ը՝ հղում անելով Մանադո որոնողափրկարարական գրասենյակին։
Զոհերի և տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան՝ փրկարարական գործողությունը շարունակվում է։ Դեպքի վայր է ուղարկվել երեք նավ։
Զբոսանավն ուղևորվում էր Տալաուդ կղզիներից դեպի Մանադո, երբ հրդեհվել է Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ:
20 Հուլիս, 2025 19:07
101