Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իլհամ Ալիևը կտրուկ լարում է Ռուսաստանի հետ առճակատման աստիճանը. Ադրբեջանը պատրաստում է փաստաթղթեր, որպեսզի միջազգային դատարաններ հայց ներկայացնի Ռուսաստանի դեմ՝ կապված «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետ։ Այս մասին գրում է «Коммерсантъ»-ը։

Քաղաքական գործիչը սրտնեղել է նրանից, որ  Ադրբեջանի գլխավոր դատախազի՝ Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին ուղարկված հարցումներին ի պատասխան ստանում է միայն «հետաքննությունը շարունակվում է» ձևակերպումը։

Նշենք, որ փետրվարին հրապարակվել է վթարի ենթարկված ինքնաթիռի անձնակազմի զրույցների ամբողջական ձայնագրությունը։ Դրանից հետևում է, որ ինքնաթիռի անձնակազմը ինքնուրույն որոշել է թռչել Բաքու, ապա՝ Ղազախստանի Ակտաու (հրաժարվելով վայրէջք կատարել Մախաչկալայի և Միներալնիե Վոդիի օդանավակայաններում), այն բանից հետո, երբ սկզբում երկու անգամ չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում։

Ակնհայտ է, որ սա ուղղակիերոն կապված է երկու երկրների միջև լարվածության հետ։ Հունիսի վերջին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ​​սկանդալ սկսվեց։ Դրա պատճառը Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի անդամների զանգվածային ձերբակալություններն էին՝ քսան տարի առաջ կատարված սպանության գործով։ Ձերբակալությունների ընթացքում մահացան այս գործով երկու մեղադրյալները։ Ադրբեջանը սա համարեց իր դեմ գործողություն և դրան ի պատասխան՝ Բաքվում ձերբակալեց ավելի քան 10 ռուսի՝ թմրանյութերի մաքսանենգության և կիբեռհանցագործության կասկածանքով։ Դատարանում արված լուսանկարներում նրանց վրա երևում էին ծեծի հետքեր։ 

Այս ամենը շարունակվում է բողոքի նոտաներով, ձերբակալություններով և մեղադրանքերով։ Ադրբեջանի իշխանությունները անգամ որոշել են կասեցնել Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը և հրաժարվել Մոսկվայի հետ որոշ խոշոր գործարար համաձայնագրերի շուրջ բանակցություններ վարելուց։

1144