Յակուտիայում 15 մարդ է մահացել ժայռից ավտոբուսի ընկնելու հետևանքով

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Յակուտիայում՝ Վոստոչնայա Դենիսովսկայա հանքի մոտակայքում, հուլիսի 21-ի գիշերը տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 15 մարդ, 20-ը՝ վիրավորվել։
Յակուտիայում, ձեռնարկության տարածքից դուրս գալիս, հերթափոխի ավտոբուսը 25 մետրանոց ժայռի բարձրությունից ընկել է ձորը։ Ներսում եղել է 35 աշխատող, որոնցից 14-ը մահացել են անմիջապես, մեկը՝ հիվանդանոցում։
Հաղորդվում է, որ ևս 10 տուժած մնում է բժշկական հաստատությունում։
Մասնագետներն ու քննիչները սկսել են պարզել վթարի հանգամանքները։
21 Հուլիս, 2025 13:20
271