
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մահացել է Օզզի Օսբորնը. Black Sabbath խմբի առաջատար և երգիչ Օզի Օսբորնը 76 տարեկան էր։
Այս մասին հայտնի է դարձել նրա ընտանիքի հայտարարությունից.
«Մեծ ցավով, որը բառերով հնարավոր չէ արտահայտել, մենք ստիպված ենք հայտարարել, որ մեր սիրելի Օզզի Օսբորնը մահացել է այսօր առավոտյան։ Նա իր ընտանիքի հետ էր և շրջապատված սիրով։ Մենք խնդրում ենք բոլորին հարգել մեր ընտանիքի անձնական կյանքը այս դժվարին ժամանակահատվածում»,-նշված է հայտարարության մեջ: Մահվանից առաջ` հուլիսի սկզբին տեղի ունեցավ նրա հրաժեշտի համերգից, երբ մետալի աստղը՝ «Մթության արքայազնը», վերամիավորվեց իր Black Sabbath խմբի ընկերների հետ Villa Park-ի բեմում: «Դուք պատկերացում չունեք, թե ինչ եմ զգում: Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ի սրտե», - ասել էր 76-ամյա երաժիշտը այդ ժամանակ հավաքվածներին: