
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հուլիսի 24-ին մասնակցել է «Սևան ստարտափ սամիթ 2025»-ի շրջանակում տեղի ունեցած Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) համայնքի ամենամսյա հանդիպում-հավաքին՝ «միթափ»-ին։
Հանդես գալով բացման խոսքով՝ Ռուբեն Սիմոնյանը կարևորել է պետություն-մասնավոր համագործակցությունը, որի ցայտուն օրինակներից մեկն է «Սևան ստարտափ սամիթ»-ը։
ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված ՀՀ Կառավարության քաղաքականությանը, այդ ուղղությամբ իրականացվող նպատակային ծրագրերին, որոնց թվում է «Սևան ստարտափ սամիթ 2025»-ը։ Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է նաև, որ նման միջոցառումների անցկացումը նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը, Հայաստանը որպես տեխնոլոգիական կենտրոն դիրքավորելով տարածաշրջանում։
Մասնակիցներին ողջունել են նաև ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը, «Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանը, այլք։
ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ հուլիսի 20-26-ն անցկացվող «Սևան ստարտափ սամիթ 2025»-ը ևս մեկ քայլ է՝ ուղղված հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, նրանց ներուժը մեր երկրի տնտեսության առաջընթացին ուղղելուն։