Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գխավոր վարչության Սևանի բաժին «Սևան» բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով օգնության է մեկնել Գեղարքունիքի մարզի բնակավայրերից մեկը, որտեղ արձանագրել են անչափահաս տղայի կենսաբանական մահը: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե են մեկնել ոստիկանության ծառայողները:

Իրավապահները պարզել են, որ մահացածը նշված բնակավայրի բնակիչ, ՌԴ քաղաքացի, 16-ամյա Վ. Մ.-ն է, որը, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետևանքով էլ հանկարածամահ է եղել:

Արտաքին զննությամբ, ըստ դատաբժշկի, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

414