
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանում տեղի է ունեցել ևս մեկ տրանսպորտային փլուզում։ Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը երկուշաբթի՝ հուլիսի 28-ի առավոտյան, հայտնել է իր տեղեկատվական համակարգերում խափանումների մասին։ Դրա հետ կապված՝ կատարվել է չվերթերի ժամանակացույցի հարկադիր փոփոխություն, այդ թվում՝ հետաձգման և չեղարկման միջոցով: «Ռոսիա» և «Պոբեդա» ավիաընկերությունները, որոնք «Աերոֆլոտի» հետ նույն խմբի մաս են կազմում, խափանումների մասին չեն հայտնել։
Silent Crow հաքերային խումբը հայտարարել է խափանումներին իր մասնակցության մասին՝ պնդելով, որ բելառուսական ընդդիմադիր Cyberpartisans BY հաքերների հետ համատեղ իրականացված կիբեռհարձակման ժամանակ «ոչնչացվել է «Աերոֆլոտ» ավիաընկերության ներքին տեղեկատվական ենթակառուցվածքը»։
Հաքերները պնդում են, որ իրենց հաջողվել է ձեռք բերել և ներբեռնել թռիչքների պատմության տվյալների բազաների ամբողջ շարքը, վնասել բոլոր կարևորագույն կորպորատիվ համակարգերը։ Նրանք նաև հասանելիություն են ստացել աշխատակիցների համակարգիչներին, այդ թվում՝ ավագ ղեկավարության սարքերին, ինչպես նաև զրույցների ձայնագրություններին, հսկողության համակարգերին և ներքին նամակագրությանը։
Ընդհանուր առմամբ, ոչնչացվել է մոտ 7000 ֆիզիկական և վիրտուալ սերվեր, գողացվել է ավելի քան 20 տերաբայթ տվյալ։ Նախնական գնահատականներով՝ հարձակման հետևանքով պատճառված վնասը կարող է կազմել տասնյակ միլիոնավոր ԱՄՆ դոլար։