Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 26-27-ը Հունաստանի Վոլոս քաղաքում անցկացված Բալկանյան երկրների առաջնությունում՝ 3000 մետր վազք մրցաձևում ցույց տալով 8:13.12 արդյունք: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մկրտչյանը հանդես է եկել նաև 1500 մ վազք մրցաձևում և 3:44.15 արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարի Սարգսյանն անկախ Հայաստանի պատմության ամենաբարձր արդյունքն է գրանցել կանանց շրջանում՝ 3000 մ վազքատարածությունը հաղթահարելով 10:18.87 ժամանակում: Նա հանդես է եկել նաև 1500մ վազք մրցաձևում՝ ցույց տալով 4:42.60 արդյունք:

Գոռ Հարությունյանը 800մ վազքում գրանցել է 1:53.85 արդյունք, իսկ եռացատկորդ Լևոն Աղասյանը երեք անհաջող փորձերից հետո դուրս է մնացել հետագա պայքարից:

143