Arca համակարգի բնականոն աշխատանքը լիովին վերականգնվել է

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ ժամը 15:25-ից սկսած Arca համակարգի բնականոն աշխատանքը լիովին վերականգնվել է։
«Մեր տեխնիկական թիմը գործել է առավելագույն արագությամբ՝ ապահովելու համակարգի կայունության և գործունակության վերականգնումը հնարավորինս սեղմ ժամկետներում։
Առաջացած տեխնիկական խափանման համար հայցում ենք Ձեր ներողամտությունը՝ պատճառված հնարավոր անհարմարությունների համար, և գնահատում ենք Ձեր ըմբռնումն ու վստահությունը»,- ասված է հաղորդագրությունում։
29 Հուլիս, 2025 18:26
151