
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում 1.000 խոշոր հարկ վճարողների ցանկը: Այս տարվա առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները պետական բյուջե են վճարել նախորդ տարվա այս ժամանակահատվածի՝ 900 միլիարդ 401 միլիոն դրամի փոխարեն 986 միլիարդ 71 միլիոն դրամ՝ այսպիսով պետական բյուջեի մուտքերը ավելացնելով 85 միլիարդ 670 միլիոն դրամով։ Նկատենք, 2024 թվականի նույն ժամանակահատվածում խոշոր հարկատուների ցանկը գլխավորող «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ»-ը 6-րդ հորիզոնականում է՝ այս տարի իր դիրքերը զիջելով «Մոբայլ Սենթր Արթ»-ին, որը պետական բյուջե է վճարել 32 միլիարդ 919 միլիոն դրամ։
Ավիաուղիների շրջանում «Ֆլայուան Արմենիա»-ն շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը։ 2025-ի առաջին կիսամյակում այն պետբյուջե է վճարել 3 մլրդ 59 մլն 390 հազար դրամ՝ զբաղեցնելով ընդհանուր ցանկում 60-րդ հորիզոնականը։