
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր մասնակցել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպված CyberTech կիբեռանվտանգության նախագծերի սպրինտի շնորհանդեսին՝ «Ազգային կիբեռանվտանգության կարողությունների զարգացում» կրթական ծրագրի շրջանակում։
Անդրադառնալով կիբեռանվտանգության՝ օրեցօր աճող կարևորությանը, նշել է, որ Հայաստանի դիրքը կիբեռանվտանգության միջազգային ինդեքսում վկայությունն է այն բանի, որ կիբեռսպառնալիքները կանխելու և կիբեռմիջադեպերը կառավարելու գործում մեր երկրի պատրաստվածության ներկայիս մակարդակը ստիպում է արագ և գործուն քայլերի գնալ։
«Նշել եմ, որ թեև թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի համատեղ ջանքերով արդեն իսկ իրականացվում են էական գործողություններ՝ կիբեռանվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, սակայն դեռևս շատ անելիքներ կան։ Իմ խոսքում կարևորել եմ այսօրինակ միջոցառումների անցկացումը, որոնց շնորհիվ ռազմավարական ներդրում է արվում կիբեռանվտանգության ոլորտում մարդկային կապիտալի զարգացման մեջ։
Շնորհանդեսի ընթացքում 10 ուսանողական թիմեր ներկայացրել են իրենց մշակած նախագծերը, որոնցից 2-ը ճանաչվեցին լավագույնը՝ հետագա ֆինանսավորման հնարավորություն ստանալով։ Ծրագրի նպատակն է զարգացնել կիբեռանվտանգության կրթական բովանդակությունը Հայաստանում, ստեղծել նոր կարիերային ուղի երիտասարդների համար»,- գրել է նախարարը։