Խավարամիտների համար անընդունելի է Հայաստանում խինդ-ուրախությունը, նախընտրում են «Դոլյա Վորովսկայա». Չախոյան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառմամբ անդրադարձել է Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպման շուրջ շարունակվող քննադատություններին:
«Խավարամիտների համար անընդունելի է Հայաստանում խինդ-ուրախությունը, նախընտրում են «Դոլյա Վորովսկայա» լսել ու մուղամի տակ սգալ:
Տրամաբանությունը շատ պարզ է, որպեսզի համոզեն բոլորին, թե Հայաստանում միայն սուգ է ու դրա մեղավորը այս իշխանությունն է:
Ժողովուրդ ջան, ուրախացեք ու վայելեք ձեր ամեն մի օրը, վայելեք ու տոնեք ձեր ամեն վայրկյանն ու րոպեն: Իսկ խավարամիտների համար «Դոլյա Վորովսկայա» լսելու ամենահարմար տեղը` միևնույն է բանտն է»,- գրել է Չախոյանը:
05 Օգոստոս, 2025 10:58
245