Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ռոյթերզ»-ի հաղորդմամբ, Միացյալ Նահանգները որոշ տուրիստական և գործարար վիզաների համար կարող է պահանջել մինչև 15,000 դոլարի գրավ՝ երկու շաբաթից մեկնարկող փորձնական ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նվազեցնել ապօրինի միգրացիան։

Ըստ Դաշնային ռեգիստրի հայտարարության՝ գրավը կսահմանեն ԱՄՆ հյուպատոսությունները այն երկրներում, որոնց քաղաքացիները խախտում են սահմանված ժամկետը և ավելի երկար են մնում Միացյալ Նահանգներում։ Գրավը լինելու է երեք տեսակի՝ 5000 դոլար, 10000 դոլար կամ՝ 15000 դոլար։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 20-ից և կշարունակվի մոտ մեկ տարի։

Նախագահ Դոնալդ Թրամփը անօրինական ներգաղթի դեմ պայքարը հռչակել է իր պաշտոնավարման առաջնահերթություններից մեկը՝ ամրապնդելով սահմանային հսկողությունը, ինչպես նաև՝ մասնակի կամ՝ լիովին սահմանափակելով մի շարք երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ։

Աղբյուր՝ azatutyun.am

201