
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մայ Լիդ Թայմ» մշակութային, երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիում մեկնարկել է «EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը» մշակութային ծրագիրը:
Այն ուղղված է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես՝ ազգային երգարվեստի ճանաչելիության բարձրացմանը՝ Գյումրիի հանրային տարածքներում ժամանակակից գործիքավորմամբ ներկայացնելով ազգային երգերը և ավետիսները։
Նախաձեռնությունը կնպաստի ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցված արժեքների պահպանությանը, փոխանցմանը և հատկապես երիտասարդության շրջանում հանրայնացմանը:
Ծրագրի իրականացումը նպատակ ունի նաև խթանել նաև Գյումրիի երաժշտական ժառանգության կենսունակությունն ու տարածումը նորարարական և մասնակցային մշակութային միջավայրերի ստեղծմամբ՝ երիտասարդական ներուժի միջոցով։
«EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը» երիտասարդական մշակութային ծրագիրը հավանության է արժանացել ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով դրամաշնորհային մրցույթում: