Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։
«Ճանապարհային» դեպարտամենտի փոխանցմամբ՝ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։
Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։
07 Օգոստոս, 2025 19:40
189