Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Վաշինգտոնում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում։

Այցի շրջանակում քիչ առաջ Սպիտակ տանը նախարարը հանդիպել է գործընկերոջ՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի (Office of Science and Technology Policy – OSTP) տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսի, Արհեստական բանականության հարցերով Սպիտակ տան ավագ խորհրդական Սրիրամ Կրիշնանի, ԱԲ և տեխնոլոգիաների հարցերով OSTP ավագ խորհրդական Դին Բոլլը՝ի և ԱՄՆ Պետական դեպարտամենտի Քաղաքական պլանավորման բաժնի ներկայացուցիչ Ջոնաթան Ասկոնասի հետ։

Այս մասին Հայրապետյանը գրել է սոցցանցի իր էջում:

«Հանդիպման ընթացքում Մայքլ Կրացիոսը ներկայացրել է ԱՄՆ կառավարության գործողությունների պլանը և ռազմավարական նպատակները գիտության և տեխնոլոգիաների ոլորտում։ Ես, իմ հերթին, ներկայացրել եմ Հայաստանի ծրագրերն ու առաջնահերթությունները կիսահաղորդիչների նախագծման, արհեստական բանականության և գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ, ներառյալ պետական զարգացման ծրագրերը, ԱԲ վիրտուալ ինստիտուտի ստեղծումը, ինչպես նաև պետական աջակցության ձևաչափը NVIDIA-ի հետ համագործակցությամբ FirebirdAI ընկերության կողմից Հայաստանում մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրի շրջանակում, որը, ի դեպ, արդեն իսկ դիմել է ԱԲ տվյալային կենտրոնի համար նախատեսված համապատասխան ենթակառուցվածքի համար արտահանման թույլտվություն ստանալու համար։ Առաջարկել եմ նաև դիտարկել նման դեպքերի պարագայում արտահանման թույլտվությունների դյուրացման մեխանիզմ ներդնելու հնարավորությունը, որն առաջիկայում կքննարկենք երկկողմ ձևաչափով։

Վերոնշյալ հարցերին զուգահեռ անդրադարձ է կատարվել նաև ամերիկյան նոր խոշոր տեխնոլոգիական ընկերությունների և ծառայությունների մուտքը Հայաստան հնարավոր դարձնելու վերաբերյալ հարցեր»,- ասված է գրառման մեջ։

240