Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռաուսոպուլոսը ողջունել է ԱՄՆ-ի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Ռաուսոպուլոսն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ 

«ԵԽԽՎ-ն միշտ խթանել է խորհրդարանական դիվանագիտությունը այս հակամարտության մեջ և պատրաստ է աջակցել այս համաձայնագրի կոնսոլիդացման փուլերին և ամրապնդել փոխադարձ վստահությունը»,-գրել է նա։ 

107