Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել էր 72-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը Ջրաշեն-Երևան երթուղային ավտոբուսից իջնելով նկատել է, որ պայուսակը մոռացել է երթուղայինում։ Պայուսակում եղել է բջջային հեռախոս, անձնագիր, բնակարանի բանալի և գումար։

Նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզել են, որ կատարվել է գողություն։ Կնոջ պայուսակը հափշտակած Վարդենիս քաղաքի 36-ամյա բնակչուհին բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 8-ին ներկայացել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին և խոստովանել արարքը։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:

350